Խորհրդարանը քննարկում է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը․ՈՒՂԻՂ


Ազգային ժողովի փետրվարի 11-ի նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրինագիծը։
Նախաձեռնողը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն է, որը 2 ամսում կարողացել է հավաքել 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազար ստորագրության դեպքում)։ Այս ստորագրությունները անհրաժեշտ են նախագիծը Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար։ Նախագիծը 2024թ. հունվարի 9-ին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։
Խորհրդարանի նիստում օրինագիծը ներկայացրել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։