«Վերելք»․ ԵԹԵ ԼՍԵԻՆ ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆԻՆ (տեսանյութ)
«Մենք չենք ուզեցել բժշկությամբ զբաղվել, ախտորոշել սեփական հիվանդությունը։ Բավական է հայհոյենք ուրիշներին, հիմա մեզ պետք է մե՛ր հիվանդությունը տեսնել։ Ամենամեծ բացը, կորուստն այն է, որ մենք չընտրեցինք ինքնաքննադատական դիրք․․․ Մենք պիտի սթափվեինք ու տեսնեինք՝ ինչ հնարավորություններ ունեինք (հնարավորություններ ասելով նկատի չունեմ «բնական ռեսուրսները», այլ գաղափարների, մտքի հնարավորությունները)»։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, 2024 թվականի սեպտեմբերին երկրային կյանքը լքած Կարեն Սվասյանն այս ահազանգը հնչեցրել է հեռավոր 1991 թվականին։ Նա նաև գտնում էր, որ ազգասերը պետք է միևնույն ժամանակ ախտորոշող լինի, որ իսկական ազգասիրությունը պետք է պարունակի ախտորոշողի սառնասիրտ, անկողմնակալ ունակությունը։
Իսկ ի՞նչ իրավիճակ է մեզանում այդ առումով այսօր։
Մանրամասները՝ տեսանյութում

