Թրամփը կարգադրել է ԱՄՆ բյուջեից ՀԿ-ների ֆինանսավորումը վերանայել. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ բյուջեից միջոցներ ստացող բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ ամերիկացի առաջնորդը համապատասխան հրամանագիր է ստորագրել հինգշաբթի օրը: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թրամփի վարչակազմը նախկինում մի քանի միջոցներ էր ձեռնարկել՝ ուղղված դաշնային ծախսերի կրճատմանը։ Հունվարի վերջին դադարեցվել է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, բայց հետո զգալի մասը վերսկսվեց։

