Սիրիայի նոր իշխանությունները դեմ չեն երկրում ռուսական ռազմաբազաների մնալուն

Սիրիայի պաշտպանության նախարար Մուրահֆ Աբու Քասրան ասել է, որ Ռուսաստանը կարող է պահպանել իր մեծ բազաները Տարտուսում և Խմեյմիմում Միջերկրական ծովի ափին «քանի դեռ Կրեմլի պահանջները համապատասխանում են իրենց շահերին»: Այդ մասին նա ասել է Washington Postին։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի վերաբերմունքը Սիրիայում նոր ղեկավարության նկատմամբ «զգալիորեն բարելավվել է» Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Իսկ երբ նրան հարցրել են ռուս զինվորականների կողմից իր ընկերների ռմբակոծության մասին, երբ նրանք զինյալ էին, նա պատասխանեց. «Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան»: