Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել

2009 թվականին նկարահանված ամերիկյան «Կամավորները» ֆիլմում պատմվում է, թե ԱՄՆ-ում ինչպես են ուղեկցում զոհված զինվորի աճյունը իր հայրենի քաղաքում հուղարկավորման համար: Բանակը, սովորական մարդիկ, պետության և տեղական մարմինների ներկայացուցիչները արարողակարգային ինչպիսի պատվի են արժանացնում՝ գիտակցմամբ, որ զինվորը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իրենցից յուրաքանչյուրի այսօրվա և վաղվա օրվա:

Զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ` ակամայից մտաբերում ես «ազգային հերոսը հարկ վճարողն է» ամոթալի, կործանարար, կեղծ օրակարգը, գաղափարախոսությունը:

Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել…

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը