Իսրայելը, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին
Իսրայելը, հետևելով ԱՄՆ-ին, որոշել է դուրս գալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից (UNHRC): Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը, փոխանցում է РБК-ն։
Նրա խոսքով՝ Իսրայելը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս բերելու որոշումը։
«Իսրայելը միանում է ԱՄՆ-ին և չի մասնակցի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին»,- գրել է Սաարը։

