«Վերելք»․ 05.02` ՄԵԾ ԱՄՈԹԻ ՕՐ (տեսանյութ)
Աստված բարեգութ գտնվեց ու մեզ մի Մեծ մտածող ուղարկեց, ով եվրոպաներում կրթություն ստանալով՝ զննեց մեր ժողովրդին, որոնեց, գտավ մեր դժվարությունների պատճառները, ուրվագծեց դրանք հաղթահարելու, ազգային վերելք ապահովելու ու հին փառքը վերականգնելու ուղին։
Նա դա արեց մոտ 100 տարի առաջ։
Բայց մենք այդ մեծության ասածների մեջ խորանալու փոխարեն՝ տասնամյակներ շարունակ պայքարեցինք հողմաղացների դեմ՝ անտեղյակ մեր իրական դժվարություններից ու մեր հին փառքից։ Ու տխուրն այն է, որ դեռ շարունակում ենք դա։
Ոչ միայն տխուր է, այլև՝ ամոթ, որ նման մեծությանը լսելու, հետևություն անելու փոխարեն՝ ծափերով իշխանության բերինք մարդկանց, ովքեր հին փառքը վերականգնելու փոխարեն՝ դեպի անդունդ են տանում մեզ։
Մանրամասները՝ տեսանյութում

