Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկու հետ. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն համարում է Ուկրաինայի ոչ օրինական նախագահ, չնայած դրան, պատրաստ է բանակցություններ վարել նրա հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր երկրի վերլուծությունը, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Պուտինը, վկայում է, որ պարոն Զելենսկին դե յուրե ունի մեծ խնդիրներ իր օրինականության առումով, բայց նույնիսկ այդ դեպքում ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է ուղիղ բանակցությունների Պուտինի մասնակցությամբ, եթե դա է խաղաղության միակ ճանապարհը։