Մոսկվայում պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է․ՏԱՍՍ

Մոսկվայի Scarlet Sails բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։

«Սարգսյանը մահացել է հիվանդանոցում»,- հայտնել է գործակալության աղբյուրը։ Սարգսյանի մահվան մասին տեղեկությունը հաստատել են նաեւ նրա շրջապատից։

Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակելի համալիրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով Սարգսյանը ծանր վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց։ ՏԱՍՍը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր նաև, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։