Անկեղծորեն ասած՝ բան չեմ հասկանում
Անկեղծորեն ասած բան չեմ հասկանում։ ԱՎԾ-ն 1 ամիս առաջ հրապարակել էր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏՎՑ) 2024թ հունվար-նոյեմբերը 2023թ հունվար նոյեմբերի նկատմամբ՝ 7.4% հավելաճ։ 2024թ դեկտեմբերը 2023-ի նկատմամբ 4.7% հավելաճ է նկարել։ Բայց արի ու տես 2024թ հունվար-դեկտեմբերը 2023թ հունվար-դեկտեմբերի նկատմամբ 7.4-ից դարձել է ….. 8%։ Դե այդպես չի լինում էլի։ Գուցե բացատրե՞ք։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը

