Լրագրող, հրապարակախոս Արմեն Դուլյանի հոգեհանգստի արարողությունը․ ՈՒՂԻՂ

Լրագրող հրապարակախոս Արմեն Դուլյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենում «Զոլեր» սգո սրահում, Գրիգոր Հասրաթյան 25/3 հասցեում (Շահումյան):

71-ամյա անվանի լրագրողի ինքնազգացողությունը հունվարի 27-ին կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Հուղարկավորությունը կկատարվի հունվարի 30-ին, ժամը 13:00, Ջրաշեն-Մուշական գերեզմանատանը (Էրեբունի թանգարանի ուղղությամբ, մոտակա հասցեն՝ Մուշական 5-րդ փողոց):