Թբիլիսիում հաքերները հարձակվել են հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա

Հաքերային հարձակում է իրականացվել Թբիլիսիի հասարակական տրանսպորտի վճարային համակարգի վրա, որը կառավարվում է «Վրաստանի բանկի» կողմից. որոշում է կայացվել անջատել համակարգը: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Հետաքննությունը միանշանակ կպարզի, թե որտեղից է տեղի ունեցել կիբերհարձակումը: Ներկայում ավտոբուսներով և միկրոավտոբուսներով երթևեկության համար վճարումը դադարեցված է: Աշխատանքներ են տարվում վճարային համակարգի վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա։

Ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորները քարտերով վճարումներ կատարելիս սարքերից լսել են Վրաստանի և Եվրամիության օրհներգերը, վրացի նախկին քաղաքական գործիչների ելույթները, ինչպես նաև «Կեցցե Վրաստանը: Կեցցե Ուկրաինան» բացականչություններ։

Վերգետնյա փոխադրամիջոցներով երթևեկությունը ժամանակավորապես անվճար են դարձրել: