Անկարայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարների հանդիպումը

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմաթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի հետ։

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։