Ամենակարևորն է չշեղվել խաղաղության օրակարգից․ Փաշինյանը՝ Դավոսում (տեսանյութ)

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել է համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված «Ինչպես տարածել Եվրոպայի ազդեցությունը»-ը խորագրով պանելային քննարկմանը։

Խոսելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին` նա ասել է. «Սովորաբար ինձ մարդիկ հարցնում են՝ ես դրական, թե՞ հոռետեսական եմ նայում այս հարցին։ Ես ուզում եմ ասել, որ ես ո՛չ դրական, ո՛չ էլ հոռետես եմ, ես պրագմատիկ եմ։ Ուղղակի հասկացեք, որ մենք պետք է աշխատենք այնքան, մինչև լուծենք առաջադրանքը։ Ամենակարևորն է չշեղվել խաղաղության օրակարգից, պետք է կենտրոնանաք նպատակի վրա և աշխատենք առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց մեզ նաև պետք է միջազգային հանրության աջակցությունը և հուսով եմ, որ կստանանք այդ աջակցությունը»։