Երևան-Կապան չվերթը չեղարկվել է

Երևան-Կապան չվերթն այսօր չեղարկվել է։ Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Քաղաքացիական ավիացիայից պարզաբանեցին, որ պատճառը եղանակային պայմաններն են եղել։ «Առավոտյան բավականին մառախլապատ էր, չվերթը տեղափոխվել է չորեքշաբթի՝ հունվարի 22–ին»,– նշեցին կոմիտեից։

Նշենք, որ Երևան–Կապան–Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը պահանջում է բարենպաստ եղանակ, հակառակ դեպքում թռիչքը չեղարկվում է:

Հավելենք, որ կանոնավոր չվերթերն իրականացվում են շաբաթական 3 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին։