Այսօր անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր՝ հունվարի 9-ին, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, մի խումբ արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու նրա հիշատակին:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բազմաբովանդակ հոբելյանական միջոցառումններ են կազմակերպվել. «Հոբելյանական տարին անցավ բովանդակալից և հագեցած․ մեր նպատակն է փոխել հուշ երեկոների տրամաբանությունը՝ փարաջանովյան արվեստից ոգեշնչված՝ նոր միջոցառումների կազմակերպմամբ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որը համակարգում է մշակութային ժառանգության ոլորտը, ևս բարձր է գնահատել թե՛ հոբելյանական տարին, թե՛ Փարաջանովի թանգարանի գործունեությունը՝ ընդհանրապես: «Փարաջանովի թանգարանը մեր ամենաակտիվ և այցելվող թանգարաններից է: Այն բաց է եղել նույնիսկ տոն օրերին: Հոբելյանական բոլոր միջոցառումներն անցկացվել են բարձր մակարդակով: Չենք սահմանափակվելու հոբելյանական տարով, և ծրագրերը կլինեն շարունակական»,-հայտնել է Ալֆրեդ Քոչարյանը: