Զուրաբիշվիլին հայտնել է, որ կշարունակի կատարել նախագահի գործառույթները

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հինգշաբթի Թբիլիսիում ներկայացրել է իր նոր գրասենյակը և հայտնել, որ կշարունակի այնտեղից կատարել նախագահի գործառույթները։

«Ես ցանկանում եմ դիմել ձեզ նոր գրասենյակից, որը Օրբելիանիի պալատի (նախագահական պալատ) շարունակությունն է… Այստեղ շարունակվում են նախագահի գործառույթները»,- հայտնել է նա ճեպազրույցում։

Զուրաբիշվիլու նախագահական լիազորությունների ժամկետը պաշտոնապես լրացել է դեկտեմբերի 29-ին՝ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո։