Շնորհավորում եմ Հանրապետության առաջին նախագահին, մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակն է: Այս մասին գրառում է կատարել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Շնորհավորում եմ Հանրապետության առաջին նախագահին, մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք:

Լևոն Տեր-Պետրոսյանը պետական-քաղաքական գործչի, գիտնականի հարուստ ճանապարհ է անցել:  Անժխտելի է նրա պատմական դերը Հայաստանի անկախության և պետականության կայացման գործում»,- գրել է Արմեն Սարգսյանը։