Մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր միջոցառմամբ մեկնարկեց տարվա առաջին զորակոչը, որին ներկա էին Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը, համայնքների ղեկավարներ:

Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով եւ ծաղկեդրմամբ:

Օրհնության կարգ կատարեց թեմակալ առաջնորդ Սիոն Սրբազանը՝ իր աղոթքում խաղաղություն հայցելով մեր երկրի եւ անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Արսեն Պետրոսյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին, նշեց, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան եւ եղբայրական առաքելություն է, որին այսօր մեկնում են մեր որդիները:

Նորակոչիկները զինվորական կենտրոնական հավաքակայան մեկնեցին բարձր տրամադրությամբ եւ հայրենիքի սահմանները պաշտպանելու վեհ գիտակցումով