Իրանը ցավակցել է Ադրբեջանին
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բոգան ցավակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռի կործանման դեպքով․
«Ցավակցում ենք Ադրբեջանին, Ռուսաստանին, Ղազախստանին և Ղրղզստանին, ողբերգության զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին», – ասել է նա:
Հիշեցնենք՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարից, նախնական տվյալներով, զոհվել է 38 մարդ, հոսպիտալացվել է 29-ը։
Նշենք՝ «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները։

