Մոհամմադ Ջավադ Զարիֆը տոների առթիվ այցելել է Իրանի հայկական համայնք

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը ներկայում նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ռազմավարական հարցերով խորհրդականն է, այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի ու հանդիպել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես Իրանի հայկական համայնքից տեղեկացրել են, հանդիպման ժամանակ  իրանցի բարձրաստիճան գործիչը  շնորհավորել է հայության Սուրբ Ծնունդն ու Ամանորը,  բարեմաղթանքներ հղել՝ կարևորելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունը։