Պուտինը և Ֆիցոն քննարկել են ՌԴ-ի և Սլովակիայի վատթարացած հարաբերությունները. Պեսկով

Սլովակիայի նախորդ ղեկավարության օրոք Մոսկվայի և Բրատիսլավայի միջև վատացած հարաբերությունները, ինչպես նաև էներգետիկան և գազային խնդիրները դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախօրեին Սլովակիայի՝ ՌԴ ժամանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի զրույցի թեմաները։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Հաջողվել է խոսել նաև երկկողմ հարաբերությունների մասին, որոնք, այսպես ասենք, էապես տուժել են Սլովակիայի նախորդ իշխանությունների գործողությունների պատճառով,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։- Խոսել են նաև էներգետիկայի, գազային խնդիրների մասին»։

«Ուստի բավական հանգամանալից խոսակցություն է եղել»,- ասել է Պեսկովը։

Դեկտեմբերի 22-ին Ֆիցոն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ, Պուտինը նրան ընդունել է Կրեմլում, շփումը տեղի է ունեցել առերես։ Սա Պուտինի և Ֆիցոյի առաջին անձնական հանդիպումն է 2016-ից հետո և եվրոպացի ղեկավարի երրորդ այելությունը Ռուսաստան Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը տեղեկացրել էր, որ այցի նպատակը իրավիճակի քննարկումն է՝ կապված այն բանի հետ, որ Ուկրաինան հրաժարվել է երկարացնել ռուսական գազի տարանցման համաձայնագիրը։