Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական զինված դիրքերով

Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:

Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով, ականներով, մարդիկ զրկվել են Հայաստանի տարածքի մեջ գտնվող հողերից ու արոտավայրերից, ադրբեջանական զինված ծառայողները զանգվածային ոչնչացնում են մեր անտառները, երեխաները դաս են անում նրանց թիրախի ներքո, նրանք, խաթարված է ողջ անվտանգության համակարգը:

Դեռ մի հատ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ու մյուս կազմակերպություններում Հայաստանի հայցերից հրաժարվելու հարցը ու մտածում` ինչպես դա ժողովրդին ներկայացնեն:

 

Արման Թաթոյան