Դամասկոսի օդանավակայանը մինչև դեկտեմբերի 24-ը չվերթեր չի սպասարկի
Դամասկոսի միջազգային օդանավակայանն այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 24-ի երեկո կսպասարկի միայն համապատասխան հատուկ թույլտվություններով չվերթները՝ համաձայն օդանավակայանի կարգավարների ծանուցման:
Այդ մասին գրում է ՏԱՍՍ- ը՝ վկայակոչելով NOTAM-ը (Notice To Air Missions):
«Դամասկոսի օդանավակայանից բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել, բացառությամբ քաղաքացիական ավիացիայի վերահսկողության մարմնի կողմից հատուկ թույլտվություններով իրականացվող չվերթների», – ասված է հաղորդագրության մեջ:

