Շվեյցարիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև է ընդունել
Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատում նախօրեին քննարկվել է «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության համաժողով» խորագրով բանաձևը և ընդունվել:
Բանաձևի հեղինակը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն է: Քննարկմանը մասնակցել է նաև այդ երկրի ԱԳ նախարար Իգնատիո Կասիսը:
Քննարկման արդյունքում բանաձևն անցել է 96 կողմ, 80 դեմ, 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

