ԱԺ պատմավոր Թագուհի Թովմասյանի դուստրը «Սանտա գավաթ 2024» մրցույթին 3-րդ տեղն է գրավել
ԱԺ պատմավոր Թագուհի Թովմասյանի դուստրը «Սանտա գավաթ 2024» մրցույթին 3-րդ տեղն է գրավել։ Այս մասին գրել է պատգամավորը․ «Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող «Սանտա գավաթ 2024» երկօրյա մրցույթին այս տարի մասնակցում էր նաև իմ աղջիկը:
Հայաստանից 3 ներկայացուցիչներ կային, 200-ից ավելի ընդհանուր մասնակիցների մեջ, աշխարհի տարբեր երկրներից:
Հայաստանի ներկայացուցիչները գրավեցին 3-րդ (2 հոգի) և 1-ին տեղերը:
Հասմիկիս առաջին մրցութային բեմելն էր և նա գրավեց 3-րդ տեղը:
Օտարերկրացիների հետ մրցապայքարում ստացած մեդալը շատ է ոգևորել 6-ամյա փոքրիկ մարմնամարզուհուն: Ստանալու պահից մինչ օրս կրում է, դպրոց տանում-բերում… չեմպիոն դառնալը դուր է եկել Հասմիկին։
Կարճ ասած, մոտիվացնող էր…
Շնորհակալություն ընկեր Սեդային և նորանոր հաղթանակներ բոլորիս…»,- գրել է նա։

