Այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան
Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը.
«Եթե չխորանանք մանրուքների մեջ, ապա կտեսնենք հետևյալ պատկերը.
- Սիրիայում ներգրավված էր և ռազմական ներկայություն ուներ Ռուսաստանը՝ ԱՄՆ հիմնական գլոբալ մրցակիցը, որը Սիրիայից դուրս եկավ:
- Ներգրավված էր Իրանը՝ ԱՄՆ հիմնական հակառակորդը, որը նույնպես դուրս եկավ Սիրիայից:
3. Սիրիայից հեռացավ նաև Ասադը, որին նույնպես ամերիկացիները համարում էին թշնամական ռեժիմ: - Սիրիայում ներգրավված էր Թուրքիան՝ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը (վատ դաշնակիցը, բայց միևնույնն է դաշնակիցը) որն էապես մեծացրեց իր ազդեցության գոտին: Ի դեպ հենց Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ջանքերով էր, որ տարիներ առաջ ԱՄՆ ազդեցությունը մինիմալիզացվեց այս կոնֆլիկտում:
- Ներգրավված էր և հստակ շահեր ուներ Իսրայելը՝ ԱՄՆ թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը, որն էլ ավելի մեծ ներգրավվածություն կունենա սիրիական հողում:
Այսինքն այս պահին Սիրիայում ամենից ազդեցիկ գործոններից են ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներ Իսրայելը, Թուրքիան (իր բոլոր պրոքսիներով), ինչպես նաև քրդերը, որոնք նույնպես ԱՄՆ դաշնակիցներն են համարվուն:
Իհարկե այնպես չէ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, բայց գլոբալ հակառակորդներն այս խաղում և այս փուլում այլևս չկան»:

