Պապուաշվիլին մաղթել է, որ Եվրոպայի մայրաքաղաքներում անցկացվեն թբիլիսյան «խաղաղ ցույցերը»
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին Թբիլիսիի հանրահավաքներում բռնությունները չդատապարտելու համար և մաղթել է նրանց նույն «խաղաղ ցույցերը» իրենց քաղաքներում։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ բռնությունը համարում են խաղաղություն, թող ամեն օր նման խաղաղություն ունենան իրենց մայրաքաղաքներում։ Սա ամոթ է, մենք բոլորս, և նրանք նույնպես, ուղիղ եթերում տեսնում էինք ամեն ինչ»,- ասել է Պապուաշվիլին։
Նոյեմբերի 28-ին Վրաստանում սկսվել է հակակառավարական ցույցերի հերթական ալիքը։ Բողոքի պատճառը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն էր ԵՄ-ին անդամակցության բանակցությունները մինչև 2028թ. դադարեցնելու մասին։

