Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրում է․

«Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, ովքեր մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.

ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝

2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրասպորտային միջոց՝ հետագայում կրճատվելով

2018 թ. – 10 ավտոմեքենա,

2019 թ. -4 ավտոմեքենա,

2020 թ. -3 ավտոմեքենա,

2021 թ. -17 ավտոմեքենա,

2022 թ. -2 ավտոմեքենա,

2023 թ. – 3 ավտոմեքենա,

2024 թ. – մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30   տրանսպորտային միջոց:

Կրկին՝ 2018 թ. – 81 մեքենա

2025 թ. – 30 մեքենա»։