Բաքվում շարունակում են «անվտանգ և արժանապատիվ վերադարձը Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումները

Ադրբեջանի խորհրդարանում այսօր անցկացվում են «Արևմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խմբի» նախաձեռնած հասարակական լսումները։

«Ազերթաջ» գործակալության փոխանցմամբ՝ «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներին մասնակցում են պատգամավորներ, գիտնականներ և հետազոտողներ, լրատվամիջոցների ղեկավարներ։

Պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի նախաձեռնող խմբի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին նշել է, որ 2023 թվականին խորհրդարանում հանրային լսումներ են անցկացվել 5 անգամ։

Իսկ Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին հայտարարել է, թե «Արևմտյան Ադրբեջանի հետ կապված վերջին երկու տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել», որը կարելի է համեմատել «վերջին 200 տարիներին հայկական լոբբիի կատարած աշխատանքին»: