Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ «չի կարող կանխատեսել», թե արդյոք Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հայտարարել է, որ «չի կարող կանխատեսել», թե արդյոք Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի մաս՝ հավելելով, որ երկիրը «պետք է ազատ լինի ընտրության հարցում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լանքաստերի դքսության կանցլեր Փեթ Մաքֆադենը Sky News-ին ասել է, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում, որ «Ուկրաինան ստիպված լինի գործարք կնքել, որը նա չի ցանկանում ռուսաստանյան ներխուժումից հետո»:
Նա ասել է, որ Ուկրաինան կարող է «դիվանագիտական ճանապարհով» վերադարձնել իր տարածքի այլ մասերը։
«Ես չգիտեմ՝ Ուկրաինան ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի մաս, թե ոչ, ես չեմ կարող դա կանխատեսել։ Այն, ինչ ես գիտեմ, այն է, որ ուզում եմ, որ երկիրն ազատ լինի իր ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում»,- ասել է նա:
Մաքֆադենը հավելել է, որ ցանկացած դիմում «ապագայում պետք է պատշաճ կերպով քննարկվի ՆԱՏՕ-ի կողմից»։ Հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան կաջակցի գործարքին, որտեղ Ռուսաստանը կպահպանի վերահսկողությունը այնպիսի տարածքների նկատմամբ, ինչպիսին է Ղրիմը, եթե ուկրաինացիները համաձայնեն, Մաքֆադենն ասել է․ «Այդ ամենին մեր ոտեցման սկզբունքն այն է, որ Ուկրաինան պետք է ազատ լինի ընտրության հարցում»։

