Եթե Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլուն, մեկ է՝ նա կմնա բանտում. Կոբախիձե
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե նույնիսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհի Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն, նա կշարունակի մնալ նախնական կալանքի տակ։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Ըստ Կոբախիձեի` Սահակաշվիլուն ներում շնորհելը գործնականորեն քիչ ազդեցություն կունենա, քանի որ նրա դեմ այլ գործեր են հարուցվել։
«Միխեիլ Սահակաշվիլուն Սալոմե Զուրաբիշվիլու որոշմամբ ներում շնորհելը գործնական նշանակություն չունի։ Այսինքն՝ նա չի կարող ազատ արձակել Սահակաշվիլուն, քանի որ նախնական կալանք կա, կան նաև բազմաթիվ մեղադրանքներ, որոնց առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, հետևաբար` այդ ներումը գործնականում քիչ ազդեցություն կունենա»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

