Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և հույս է հայտնում, որ այս զինադադարը՝ որպես առանցքային քայլ, կծառայի հումանիտար խնդիրների լուծման ու ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել Գրինվիչի ժամանակով նոյեմբերի 27-ի ժամը 2։00-ին (Երևանի ժամանակով 6։00-ին)։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսաուղերձում հայտարարել էր, որ երկու կողմերն էլ ընդունել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը: