Աբխազիայի նախկին նախագահը կառաջադրի իր թեկնածությունը երկրի ղեկավարի ընտրություններում
Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, ով Սուխումում ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ցույցերի ժամանակ թողել է բարձրագույն կառավարական պաշտոնը, ծրագրում է մասնակցել հանրապետության ղեկավարի առաջիկա արտահերթ ընտրություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքական գործչին։
«Ես ինձ չեմ հեռացնում Աբխազիայի քաղաքական գործընթացներից, անշուշտ կմասնակցեմ քվեարկությանը։ Գիտեմ, որ մենք ակտիվորեն մասնակցելու ենք ընտրություններին, իմ ընկերները մասնակցելու են ընտրություններին։ Ես ինքս նախատեսում եմ առաջադրվել»-, ասել է հանրապետության նախկին ղեկավարը։

