Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»

ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«…Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարում է՝

Հայաստանի Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն։ Այն ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից։

Հայաստանի Անկախության հռչակագրի և Սահմանադրության որևէ դրույթ ու ՀՀ պետական խորհրդանիշները` Միավորված ազգերի պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետության ճանաչման և միջազգային իրավունքի հետ խնդիրներ չեն ունեցել և ներկայումս էլ չունեն…»,-ասվում է հայտարարության մեջ։