Ողբերգական պատահար Արտաշար գյուղում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին  տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար  գյուղում` գնացքների կայանման մոտակայքում,  ավտոմեքենան բախվել է  ջերմաքարշին և բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1969 թ.) բախվել է ջերմաքարշին և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Այրվել է ավտոմեքենան: Փրկարարները հայտնաբերել են Ա. Ա.-ի այրված դին: