Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունը ԵՊԲՀ-ն հանձնեց Մատենադարանին․ ՈՒՂԻՂ
Երևանի պետական բժշկական համալսարանից դուրս կբերվի Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության ընդօրինակված ձեռագիրը: Ուսանողության օրվան և բժշկական համալսարանի գրադարանի բացմանն ընդառաջ բժշկականի ուսանողները մասնավոր հավաքածուից ձեռք են բերել 15-րդ դարի հայ բժշկագետի այս աշխատության ընդօրինակված ձեռագիրը և որպես ընծա, հանդիսավոր արարողությամբ կհանձնեն հին ձեռագրերի պահպանման և ուսումնասիրության կենտրոն՝ մատենադարան: Գիտխորհրդի հանդիսավոր նիստից հետո պրոֆեսորադասախոսակամ կազմի և ապագա բժիշկների՝ սպիտակ բանակի մասնակցությամբ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունը ժամը 14:00-ին կհանձնվի Մատենադարանին:

