Սրանք մեզ արդեն ուղիղ և անկաշկանդ առաջարկում են հայությունից և Հայաստանից հրաժարվելու դիմաց ստանալ «խաղաղության ներքո կուշտ ուտելու» հնարավորություն
Ուշադիր ուսումնասիրելով այս երկու օրվա ընթացքում հնչած թավշյա իշխանությունների տարբեր ներկայացուցիչների մտքերը՝ կարելի է միանշանակ պնդել, որ այսպես կոչված «իրական Հայաստան» խելագար հայեցակարգի հիմքում դրված է «արեւմտյան ադրբեջանի» թուրքական նախագիծը։
Փաստորեն մեզ բաց, ուղիղ, անկաշկանդ հայտարարվում է , որ հայերի միակ խնդիրը դա հայ լինելու մեջ է , իսկ Հայաստանի Հանրապետության հիմնական խնդիրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական գոյության մեջ։
Սա սրանց 6 տարվա կառավարման բնականոն և անխուսափելի հետևանքն է։
Իմիջայլոց, սրանք մեզ արդեն ուղիղ և անկաշկանդ առաջարկում են հայությունից և Հայաստանից հրաժարվելու դիմաց ստանալ «խաղաղության ներքո կուշտ ուտելու» հնարավորություն։
Ուրիշ լա՞վ եք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

