ԵՊՀ-ում որոշել են փակել Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած ամբիոնը․ «Առավոտ»
ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի՝ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը փակվում է: Այս մասին պատահաբար տեղեկացանք ամբիոնի վարիչ Համլետ Բադալյանից, քանի որ ցանկանում էինք նյութ պատրաստել ամբիոնի մասին: Նա հրաժարվեց հարցազրույցից՝ ասելով, որ մի քանի ամսից Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը չի լինելու, հետևաբար անիմաստ է համարում ամբիոնի մասին խոսելը: Ասաց, որ ամբիոնի տարբեր մասեր միանալու են այլ ամբիոնների:
Հետաքրքրվեցինք՝ այսինքն Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը չի՞ լինելու: «Մեծ գիտխորհուրդն արդեն ընդունել է այդ որոշումը, հոգաբարձուների խորհուրդը չեմ կարծում, թե չի հաստատի, և դրանից հետո հարցը կփակվի»,-արձագանքեց պարոն Բադալյանը: Ստացվում է, փաստորեն, ամբիոնը տարրալուծվելու է մի քանի այլ ամբիոնների միջև: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաև ԵՊՀ Մամուլի խոսնակ Քնար Միսակյանից: Հարցրինք՝ արդյոք փակվում է Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը: Նա ընդամենը հետևյալը փոխանցեց. «ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նաև ամբիոններ են միավորվելու, բայց այս պահի դրությամբ նոր ստեղծվող ամբիոնների անունները դեռես հստակեցված չեն: Նախագիծը ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի հաստատմանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

