Արսենյանի մասնակցությունը չի նշանակում, որ ՀՀ-ի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի մասով փոխվել է. ԱԳՆ
Այն, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը, չի նշանակում, որ Երևանի դիրքորոշումը փոխվել է։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել», – ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել էր Լավրովի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հանդիպմանը, որտեղ, ըստ ռուսական կողմի, քննարկվել էր Աստանայում նոյեմբերի վերջին կայանալիք կազմակերպության գագաթնաժողովի մանրամասները։

