Կենտրոնի թաղապետարանի չորս աշխատակիցներ կալանավորվել են 2 ամսով

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 4 աշխատակիցները կալանավորվել են 2 ամսով։ Այս մասին տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Մեղադրանքներ են ներկայացվել քաղաքացու կողմից կաշառք տալու ու պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու համար»,- նշել է խոսնակը։

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևրտի և սպասարկաման բաժնից ձերբակալվել էր 4 մարդ, որից 3-ը պաշտոնատար անձինք էին։

Ձերբակալվածների թվում են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկման բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի աշխատակիցներից մեկը։