Այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները. Կամսար Բաբինյանը հայտարարություն է տարածել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտնել է, որ վաղաժամ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները: Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որում մասնակվորապես ասվում է.

«Հարգելի՛ աջափնյակցիներ,այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:

Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար: Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում:

Հարգանքով՝ Կամսար Բաբինյան»: