Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի օդային հարձակման սցենարին

Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի օդային հարձակման սցենարին։

Իսրայելը , ըստ իսրայելական աղբյուրների , Իրանի տարածքից օդ էր բարձրացրել մեծ թվով ԱԹՍ-ներ, հասցրել ՀՕՊ-ի ռադարների համար ընկալելի տիրույթի, որպեսզի այդ ԱԹՍ-ներով բացահայտի ՀՕՊ տեղակայման վայրերը, որից հետո արդեն ՀՕՊ-ին շարքից հանելը րոպեների հարց էր։ Ակնհայտորեն Իրանի ԶՈՒ-ն հասկացել է այդ սցենարը և չի ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ։

Իսրայելը միանշանակ այդ օդային հարձակումից բացառապես ստացել է քաղաքական առավելություն, իսկ ռազմական տեսանկյունից չի կարողացել խոցի այնպիսի թիրախներ, որոնք արդարացված կլինեին նման ռազմական ծախսի համար։ Իսկ թե Ֆ-16-երը մեկ ժամ օդում պահելն ինչ արժեք ունի, էլ չասեմ կիրառվող հրթիռների արժեքի մասին, դա արդեն մեկ այլ թեմա է, որի մասին առանձին կխոսեմ։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից