Պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
«Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու մեծ ընտանեկան բյուջեն է, նաև Հայաստանի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մաս է»,-Ազգային ժողովում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, երկրում չկա գեթ մեկ մարդ, չկա մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար ՀՀ պետական բյուջեից ծախս չի արվում. «Չկա տենց ընտանիք, անհատ մարդ, որի համար հասցեական պետական բյուջից ծախս չի արվում»։
Որպես օրինակ Փաշինյանը նշեց. «500 հազարից ավելի թոշակառուներ թոշակներ են ստանում պետական բյուջեից, ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, դպրոցները կառուցվում ու սպասարկվում են պետական բյուջեից, ճանապարհները կառուցվում և սպասարկվում են պետական բյուջեից, հարյուրհազարավոր քաղաքացիներ պետական պատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններ են ստանում, որոնք վճարվում են բյուջեից, անապահով ընտանիքները նպաստներ են ստանում պետական բյուջեից»։

