Ռուսական զորքերը ԴԺՀ-ում վերահսկողության տակ են վերցրել Ալեքսանդրոպոլը․ ՌԴ ՊՆ

Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ալեքսանդրոպոլ բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Զորքերի «Հարավային» խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են ԴԺՀ-ի Ալեքսանդրոպոլ բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ: