Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն այսօր կանչվել է այդ երկրի ԱԳՆ. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, ինչպես նաև եվրահանձնակատար Նիկոլաս Շմիդի հայտարարությունների կապակցությամբ։