Թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը

Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը թալանել են՝ հափշտակելով գանձանակը. այդ մասին իրավապահներին հաղորդում է ներկայացրել քահանան։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ կատարվածի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։