ԵՄ-ում մերժել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագիրը պատժամիջոցների վերաբերյալ
Բրյուսելում ի գիտություն են ընդունել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հռչակագիրը, սակայն մերժել են ԵՄ-ի կողմից ընդունված պատժամիջոցների առնչությամբ պահանջները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոյին:
«Մենք՝ որպես Եվրոպական միություն, չենք կարծում, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Կազանի հռչակագրի՝ պատժամիջոցներին վերաբերող ձևակերպման հասցեատերն ենք։ ԵՄ պատժամիջոցներն օրինական որոշումներ են, որոնք պարտադիր են ԵՄ քաղաքացիների և կազմակերպությունների համար՝ հիմնված Եվրոպական միության իրավունքի վրա», – Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետեր Ստանոն։

