Հարիսը Թրամփին ֆաշիստ է համարում
ԱՄՆ փոխնախագահ և երկրի բարձրագույն պաշտոնի համար դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը նախընտրական մրցավազքում իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփին ֆաշիստ է համարում։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ ելույթ ունենալով CNN-ի եթերում, փոխանցում է NBC-ին:
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք նա կարծում է, որ Թրամփը ֆաշիստ է, Հարրիսը պատասխանել է. «Այո, կարծում եմ: Եվ ես նաև հավատում եմ, որ այս հարցում պետք է վստահել նրանց, որոնք նրան լավագույնս են ճանաչում։ Կրկին նայեք նրանց կարիերային»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը չորեքշաբթի ավելի վաղ հաստատել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թրամփին ֆաշիստ է համարում։ Թրամփին ավելի վաղ նման կերպ անվանել էին, մասնավորապես, ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախկին նախագահ Մարկ Միլին և Սպիտակ տան շտաբի նախկին ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին։ Նրանք երկուսն էլ աշխատել են Թրամփի օրոք, բայց հետո հանկարծակի բաժանվել են նրանից։
