Լիբանանի տարածքից անօդաչուի գրոհի հետևանքով վնասվել է Կեսարիայում Նեթանյահուի մասնավոր նստավայրը. Al-Hadath

Լիբանանի տարածքից անօդաչուի գրոհի հետևանքով վնասվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Կեսարիայում գտնվող մասնավոր նստավայրը, տեղեկացրել է սաուդյան Al-Hadath պարբերականը։

Նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել այս առավոտյան։ Տուժածների մասին տեղեկություն չի ստացվել, և պարզ չէ, թե արդյոք Իսրայելի վարչապետը այդ ժամանակ տանն էր։